Grid Dynamics Holding-ը ինժեներական կենտրոն է բացում Երևանում

Վերջին լուրերը
Grid Dynamics Holding-ը ինժեներական կենտրոն է բացում Երևանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կորպորատիվ թվային ինժեներական ծառայությունների ու լուծումների առաջատար հարթակներից մեկը՝ Grid Dynamics Holding-ը, ինժեներական կենտրոն է բացում Երևանում, հաղորդում է ընկերությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թվային ինժեներիայի աճող գլոբալ պահանջարկը բավարարելու համար թիմը ընդլայնվում է դեպի Հայաստան՝ աճող գլոբալ տեխնոհաբ: Երևանում բացված նոր գրասենյակ արդեն հասցրել են տեղափոխվել ընկերության ավելի քան 100 աշխատակից: Թիմը շարունակվելու համալրվել, և ընկերությունն արդեն իսկ հայտարարել է մի շարք թափուր հաստիքների մասին:

- Advertisement -
Grid Dynamics Holding-ը ինժեներական կենտրոն է բացում Երևանում

Միաժամանակ, ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար է, որը խթանում է Fortune 1000 ցանկում ընդգրկված ընկերությունների մրցակցային աճը: Ընկերությունն առաջարկում է թվային վերափոխման խորհրդատվություն և դրա իրականացում, մեծ տվյալների վերլուծություն, որոնման, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների ներդրման և հավելվածների մոդերնիզացման ծառայություններ: Ընկերության գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովիտում, բայց գրասենյակներ են գործում աշխարհի 22 տարբեր քաղաքներում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները