«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է, ինչը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024թ.սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն, հետևյալ հղումով:
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։