Գրաֆիկ դիզայնի անվճար դասընթաց Գյումրիում

Կազմակերպիչ՝ EIF և GTC
Դիմելու վերջնաժամկետ
`մարտի 16
Որտե՞ղ՝
 ԳՏԿ

Դասընթացի մասին

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Գրաֆիկ դիզայն» անվճար դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են կոնցեպտուալ դիզայն, ապա Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի օգնությամբ սովորելու են.

  • պիկսել, վեկտոր, գույն
  • կոմպոզիցիա
  • գծանկարչություն
  • տառագրություն
  • տպագրության հիմունքներ
  • պաստառների ձևավորում
  • կերպարների պատկերում

Ո՞վ կարող է մասնակցել․

15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր հետաքրքրված են գրաֆիկ դիզայնով։

Դասընթացի մանրամասներ․

  • Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 16
  • Թեստավորում՝ մարտի 19
  • Դասընթացի սկիզբ՝ մարտի 24
  • Ծրագրի տևողություն՝ 6 ամիս
  • Դասընթացի արժեք՝ անվճար
  • Անցկացման վայր՝ ԳՏԿ
  • Ձևաչափ՝ անցանց

Ինչպե՞ս մասնակցել․

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է․

Մինչև մարտի 16-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը` shorturl.at/uLPW3

Մասնակցեն թեստավորմանը, որով կստուգվի դիմորդի տրամաբանությունն ու գիտելիքները:

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։ Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:

Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ