Կայացել է 30 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդ

Վերջին լուրերը
Կայացել է 30 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 10-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման հերթական աճուրդը։ Տեղաբաշխվել է 30 մլրդ դրամ ծավալով պարտատոմս, որոնց մարման ժամկետը սահմանված է երեք տարի, իսկ տարբերակիչ ծածկագիրն է AMGN36294285։

Պահանջարկը զգալիորեն գերազանցել է առաջարկը՝ հասնելով ավելի քան 51 մլրդ դրամի։ Աճուրդում գրանցվել է միջին կշռված եկամտաբերություն՝ 9.4306%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը կազմել է 8.40%։

Տվյալ արդյունքները վկայում են պետական պարտատոմսերի նկատմամբ ներդրողների վստահության, ինչպես նաև ֆինանսական շուկայի կայունության և գրավչության մասին։

Պարտատոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով կամ առցանց՝ gp.minfin.am հարթակում։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները