Հայաստանը կստորագրի արհեստական բանականության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիա

Վերջին լուրերը
<strong>Հայաստանը կստորագրի արհեստական բանականության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիա</strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունը հաստատել է «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրման որոշումը։ 

Արհեստական բանականությունը, որը ներկայումս ակտիվորեն կիրառվում է տարբեր ոլորտներում, հաճախ անհամաչափ կարգավորումների և վերահսկողության բացակայության պատճառով կարող է խախտել մարդու իրավունքները և ժողովրդավարության սկզբունքները։

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության կիրառման համար բավարար իրավական հիմքեր դեռևս չկան, և կոնվենցիան կօգնի բարելավել այդ ոլորտի իրավական դաշտը։ Կոնվենցիան նախատեսում է բացառել խտրականությունը թվայնացման գործընթացներում և կանխարգելել անձնական տվյալների չարաշահումը։ 

Այն արդեն ստորագրել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, ԵՄ-ը, Իսրայելը, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրեն հինգ պետություն՝ ներառյալ ԵԽ երեք անդամ պետություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները