Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացը կհեշտացվի

Վերջին լուրերը
Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացը կհեշտացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, փոխանցում է «Արմենպրեսը»։


Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, պարզեցման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով:

- Advertisement -
Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացը կհեշտացվի

Մինչ այս իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաև Դատական դեպարտամենտի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների  բացակայության վերաբերյալ: Իսկ նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը։

Նախագծով առաջարկվել է նաև սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաև իրավահաջորդության մասին դրույթներ։

Հստակեցվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները։

Արդյունքում՝ կապահովվի պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացումն ու հասանելիությունը, օրենքներում առկա տարընթերցումների և դրանց հետևանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատումը, ինչը կնպաստի Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները