Google-ում կրճատումները շարունակվելու են. Սունդար Պիչայ

Վերջին լուրերը
Google-ում կրճատումները շարունակվելու են. Սունդար Պիչայ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ի CEO Սունդար Պիչայը աշխատակիցներին հայտնել է, որ կրճատումները ընկերությունում շարունակվելու են: Նպատակը, ըստ ղեկավարի, «կատարողական մակարդակում շերտերը վերացնելն ու արագությունը բարձրացնելն» է:

Հունվարի 10-ից սկսած՝ ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքից Google-ում: Չնայած դրան՝ կրճատումները շարունակվելու են, բայց դրանք իրենց մասշտաբով չեն գերազանցի նախորդ տարվա կրճատումները, երբ տեխնոլոգիական գիգանտը աշխատանքից ազատեց մոտ 12000 աշխատակցի, և չեն վերաբերի բոլոր թիմերին:

- Advertisement -
Google-ում կրճատումները շարունակվելու են. Սունդար Պիչայ

«Մենք ամբիցիոզ նպատակներ ունենք և պետք է ներդրում կատարենք մեր առաջնահերթություններում: Իրականությունն այն է, որ ներդրման հնարավորություններ բացելու համար մենք պետք է ծանր որոշումներ կայացնենք»,-գրել է Պիչայն աշխատակիցներին ուղղված իր նամակում:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները