Google-ի թոփ մենեջերը նախազգուշացնում է AI բոտերի «հալյուցինացիաների» մասին

Վերջին լուրերը
Google-ի թոփ մենեջերը նախազգուշացնում է AI բոտերի «հալյուցինացիաների» մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ի որոնման բաժնի ղեկավար Պրաբհակար Ռագավանը ևս մեկ անգամ հիշեցրել է օգտատերերին, որ AI բոտերից ստացված տեղեկատվությանը չի կարելի վստահել 100%-ով։ Երբեմն տրամադրված տվյալները կարող են լինել ամբողջովին հորինված:

«Արհեստական ​​բանականության այս տեսակը, որի մասին մենք հիմա խոսում ենք, երբեմն կարող է առաջացնել այն, ինչ մենք անվանում ենք հալյուցինացիաներ։ Այսինքն՝ մեքենան տալիս է շատ համոզիչ, բայց իրականում հորինված պատասխաններ», — ասել է Ռագավանը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում։

- Advertisement -
Google-ի թոփ մենեջերը նախազգուշացնում է AI բոտերի «հալյուցինացիաների» մասին

Ըստ փորձագետի, մշակողների խնդիրն է նվազագույնի հասցնել նման «հալյուցինացիաների» թիվը։

Google-ի՝ վերջերս կայացած շնորհանդեսի ժամանակ «ChatGPT մրցակից» չատբոտ Bard-ը ելույթի ժամանակ անճշտություն էր թույլ տվել, ինչի հետևանքով Alphabet-ի բաժնետոմսերերի գինն ընկել է 8,9%-ով։

Ռագավանը մարդկանց կոչ է արել զգոն լինել չաթբոտի կողմից ներկայացված արդյունքների նկատմամբ:Ըստ թոփ մենեջերի՝ մշակողները պետք է օգտատերերին տրամադրեն արդյունքները ստուգելու գործիքներ՝ ներառյալ աղբյուրների բացահայտման հնարավորություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները