Google-ը հարյուր միլիոնավոր օգտատերերի համար ներկայացրել էր իր վերջին փորձնական որոնման գործառույթը՝ «AI Overviews»-ը՝ Chrome-ում, Firefox-ում և Google հավելվածի բրաուզերում: «AI Overviews»-ը խնայում է հղումների վրա սեղմելու ժամանակը՝ օգտագործելով գեներատիվ AI-ը․ նույն տեխնոլոգիան, որն ապահովում է մրցակից ChatGPT-ն։
Սակայն, այս օրերին սոցիալական ցանցերում տարածվել են Google-ի AI Overview-ի կողմից օգտատերերին տրված տարօրինակ պատասխանները՝ սկսած պիցայի վրա սոսինձ լցնելու առաջարկից մինչև քար ուտելու առաջարկներ:
Հիմնական խնդիրն այն է, որ գեներատիվ AI գործիքները չգիտեն, թե ինչն է ճշմարիտ, դրանք փնտրում են, այն, թե ինչն է ավելի հայտնի: Օրինակ՝ համացանցում քարեր ուտելու մասին շատ հոդվածներ չկան, քանի որ դա ակնհայտորեն վատ գաղափար է։ Սակայն The Onion-ից կա քար ուտելու մասին մի հայտնի երգիծական հոդված, որը շատ դիտումներ է ունցել։ Այսպիս էլ Google-ի AI-ն իր պատասխանը հիմնել է այն բանի վրա, թե ինչն է հայտնի, այլ ոչ՝ ինչն է ճշմարիտ:
Սա տարօրինակ իրավիճակ է, քանի որ Google-ը արդեն մեկ տարի է, ինչ փորձարկում է AI Overviews-ը, որը բետա տարբերակով գործարկվել է 2023 թվականի մայիսին որպես Search Generative Experience։ Իսկ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտնել է, որ ընկերությունն այդ ընթացքում կատարել է ավելի քան 1 միլիարդ հարցում:
Google-ը, սակայն, շարունակում է ասել, որ իր AI Overview արտադրանքը հիմնականում «բարձրորակ տեղեկատվություն» է հաղորդում օգտատերերին: Ընկերությունը մեծ պլաններ ունի AI Overviews-ի համար։ Ներկայիս գործառույթն ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչի մասին ընկերությունը հայտարարել է անցյալ շաբաթ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: