Google-ն Android օգտատերերի համար նոր գործառույթի մասին է հայտարարել, որը կգործարկվի այս տարի։
Մամլո հաղորդագրության համաձայն՝ այն օգտատերերին թույլ կտա արագ և ապահով կերպով փոխանցել իրենց բջջային տարիֆը նոր սարք՝ առանց ֆիզիկական SIM քարտը տեղափոխելու: Պարզ ասած, խոսքը eSIM-ը մի սմարթֆոնից մեկ այլ սմարթֆոն փոխանցելու մասին է:
Թե կոնկրետ երբ կհայտնվի գործառույթը, Google-ը չի նշում, սակայն խոստանում է այն շուկա դուրս բերել այս տարի։ Հնարավոր է, որ նոր գործառույթը հասանելի դառնա Android 14-ի թողարկմամբ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։