Google-ը ներկայացրել է AI գործակալ, որը իրական ժամանակում հուշումներ կտա տեսախաղեր խաղացողներին

Վերջին լուրերը
Google-ը ներկայացրել է AI գործակալ, որը իրական ժամանակում հուշումներ կտա տեսախաղեր խաղացողներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը ներկայացրել է իր արհեստական ​​ինտելեկտի Gemini 2.0 պլատֆորմի նոր տարբերակը, որը կարող է օգտագործվել AI գործակալներ ստեղծելու համար՝ վիդեոխաղերում խորհուրդների և հուշումների համար։ Գործակալները կարող են վերլուծել խաղը և առաջարկել օպտիմալ ռազմավարություններ, իսկ օգտատերերը կկարողանան առաջարկություններ ստանալ իրական ժամանակում:

Ինչպես ընկերության բլոգում գրել են Google DeepMind-ի գործադիր տնօրեն Դեմիս Հասաբիսը և տեխնիկական գծով տնօրեն Կորայ Քավուկչուօղլուն, գործակալները «խաղի մասին եզրակացություններ են անում՝ հիմնվելով բացառապես էկրանի գործողությունների վրա և որոշումներ կայացնում իրական ժամանակում»: Նրանք կարող են նաև օգտագործել Google-ի որոնումները՝ ավելի համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար:

Գործակալներն արդեն փորձարկվում են այնպիսի հայտնի խաղերում, ինչպիսիք են Clash of Clans-ը և Hay Day-ը Supercell-ից: Սակայն, ինչպես գրում է The Verge-ը, տեխնոլոգիան զարգացման սկզբնական փուլում է, և դեռ պարզ չէ, թե նման մենթորները որքանով օգտակար կլինեն խաղացողների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները