Google Meet հավելվածն ունի արհեստական բանականությամբ աշխատող նոր գործառույթ, որն ավտոմատացնում է առցանց հանդիպումների ժամանակ գրառումներ կատարելու գործընթացը, գրում է The Verge-ը։
Ֆունկցիայի անուն է «Take Notes for Me», և այժմ հասանելի է Google Workspace-ի օգտատերերին: Այն AI-ի միջոցով աշխատող գործառույթ է, որը վերլուծում է զրույցը, կարևորում հիմնական կետերը և ստեղծում քննարկման ամփոփում։
Ինչպես նշում է The Verge-ը, սա խոստանում է շատ ավելի հեշտացնել նրանց կյանքը, ովքեր բաց են թողել կարևոր հանդիպումներ կամ դժվարությամբ են կլանել տեղեկատվությունը և միաժամանակ նշումներ անելու կարիք են ունեցել։
«Take Notes for Me»-ն նաև ավտոմատ կերպով նշումներ է ստեղծում Google Docs-ում և հանդիպման ավարտից հետո դրանք կցում օրացուցային իրադարձությանը, ինչը հեշտացնում է հիմնական կետերի վերանայումը:
Բացի այդ, Google Docs ֆայլն ուղարկվում է հանդիպման կազմակերպիչին և բոլոր մասնակիցներին, ովքեր միացրել են այս գործառույթը: Նույնիսկ եթե հանդիպումից ուշանում եք, «Take Notes for Me»-ն կներկայացնի ձեր բաց թողածի արագ ամփոփումը։
Գործառույթը կներառի նաև հանդիպման ձայնագրությունների հղումներ։
Սա նաև կարևոր դեր կխաղա լսողության կորստի կամ ինֆորմացիան մշակելու դժվարություններ ունեցող մարդկանց համար, քանի որ անընդհատ լարվելու և մանրամասները որսալու փոխարեն՝ մարդիկ կարող են կենտրոնանալ քննարկման բովանդակության վրա։
Գործառույթն արդեն հասանելի է Google Workspace-ի օգտատերերին՝ Gemini Enterprise, Gemini Education Premium կամ AI Meetings & Messaging բաժանորդագրությամբ, սակայն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 10-ը Take Notes for Me-ն հասանելի կլինի Google Workspace-ի բոլոր օգտատերերին, թեև առայժմ միայն անգլերենով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: