Google Lens-ը սովորել է ճանաչել մաշկային հիվանդությունները

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Google Lens-ը սովորել է ճանաչել մաշկային հիվանդությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google Lens հավելվածը, որը նախատեսված է պատկերների կամ դրանում պատկերված առանձին առարկաների մասին համապատասխան տեղեկատվություն որոնելու համար, սովորել է լուսանկարներից ճանաչել մաշկային հիվանդությունները։ Այս մասին Google-ը հայտնել է բլոգի նոր գրառման մեջ։

Հավելվածի գործառույթների ընդլայնման շնորհիվ՝ Lens-ն այժմ կարողանում է լուսանկարներից բացահայտել մաշկի հիվանդությունները կամ մաշկի առանձնահատկությունները՝ օրինակ՝ ցան, ալերգիկ ռեակցիաներ, դերմատիտ, փսորիազ, խալերի տարբեր տեսակներ, տարիքային բծեր և այլն: Բացի այդ, տեխնոլոգիան ի վիճակի է բացահայտել այլ արտաքին խնդիրներ՝ մասնավորապես՝ մարմնի վրա առաջացած բշտիկները, եղունգների կամ գլխի հատվածների հիվանդությունները։

Օգտատերը պետք է լուսանկարի մաշկի ախտահարված հատվածը և վերբեռնի պատկերը հարթակ, այնուհետև Lens-ը կսկսի որոնել տեսողական համընկնումներ, որոնց հիման վրա այն կնշի ենթադրյալ ախտորոշման անվանումը և նկարագրությունը։

Ընկերությունն ընդգծում է, որ նոր գործառույթը միայն օժանդակ գործիք է հնարավոր առողջական խնդրի մասին նախնական տեղեկատվություն ստանալու համար և ոչ մի դեպքում չի վերացնում պրոֆեսիոնալ բժիշկների հետ ճշգրիտ ախտորոշում կատարելու և բուժման համապատասխան մեթոդ նշանակելու անհրաժեշտությունը։

Այս պահին գործառույթը գործարկվել է միայն ԱՄՆ-ում, բայց այն հասանելի է բոլոր լեզուներով, որոնք աջակցում է հավելվածը:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր