Google-ը կթարմացնի Chrome բրաուզերի դիզայնը

Վերջին լուրերը
Google-ը կթարմացնի Chrome բրաուզերի դիզայնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google ընկերությունն իր կայքում հայտնել է, որ կփոխի Chrome բրաուզերի դիզայնը աշխատասեղանների վրա՝ ի պատիվ ընկերության 15-ամյակի: Թարմացումը հասանելի կլինի բոլորին մի քանի շաբաթվա ընթացքում։

Թարմացված բրաուզերի ինտերֆեյսի տարրերը նախորդ տարբերակի համեմատ ավելի կլորացված են դարձել։ Google-ի դիզայներները նաև փոխել են պատկերակները և ավելացրել լրացուցիչ գունապնակ։ Ընկերությունը նշել է, որ փոփոխությունները ուղղված են բովանդակության ընթերցանության բարելավմանը և բրաուզերն ավելի անհատականացված դարձնելուն:

Chrome-ի թարմացումում նաև կբարելավի վնասակար կայքերը ստուգելու համակարգը։ Բրաուզերը կստուգի կայքերը վտանգավոր ցուցակի համեմատ, որը կթարմացվի իրական ժամանակում: Ներկայումս այս ցանկը թարմացվում է 30-60 րոպեն մեկ։

Բրաուզերի հիմնական թարմացման գործարկմանը զուգահեռ՝ Google-ը կփոխի Chrome Web Store-ի դիզայնը: Դուք արդեն կարող եք տեսնել դրա վերափոխված տեսքը Preview ռեժիմում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները