Google-ը կգտնի կորցրած սմարթֆոններն ու գաջեթները, նույնիսկ եթե դրանք անջատված են ինտերնետից

Վերջին լուրերը
Google-ը կգտնի կորցրած սմարթֆոններն ու գաջեթները, նույնիսկ եթե դրանք անջատված են ինտերնետից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը պատրաստվում է գործարկել դեռ անցյալ տարի հայտարարված Google Find My Device ցանցը, որը կօգնի գտնել կորած սմարթֆոններ, անլար ականջակալներ և թրեքերներ՝ օգտագործելով հսկայական թվով այլ Android սարքեր շրջակայքում:

Find My Device նոր ցանցը կկարողանա որոշել սմարթֆոնի գտնվելու վայրը նույնիսկ եթե այն անջատված է ինտերնետից։ Այն նաև կօգնի գտնել անդրոիդ սարքեր, որոնք աջակցում են Fast Pair-ին, նույնիսկ եթե դրանք միացված չեն որևէ սարքի: Բետա փորձարկողներին ուղղված նամակում Google-ը նշել է, որ ցանցը կգործարկվի «երեք օրից», որը, ամենայն հավանականությամբ, կլինի երկուշաբթի՝ ապրիլի 8-ին՝ հայտարարությունից գրեթե մեկ տարի անց:

- Advertisement -
Google-ը կգտնի կորցրած սմարթֆոններն ու գաջեթները, նույնիսկ եթե դրանք անջատված են ինտերնետից

Այս ուշացումը պայմանավորված է նրանով, որ Google-ը և Apple-ը համատեղ մշակել են ոլորտային ստանդարտ, որը թույլ չի տալիս չարամիտներին հետևել այլ մարդկանց շարժումներին, ինչպես եղավ AirTag-ի հետ, որը թողարկվեց Apple-ի կողմից 2021 թվականին: Նույն պաշտպանությունը կհայտնվի iOS 17.5-ում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները