Google-ն այժմ կարող է «վերծանել» բժիշկների անհասկանալի ձեռագիրը

Վերջին լուրերը
Google-ն այժմ կարող է «վերծանել» բժիշկների անհասկանալի ձեռագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հնդկաստանում իր տարեկան համաժողովում Google-ը հայտարարել է, որ աշխատում է դեղագործների հետ՝ բժիշկների ձեռագիրը մշակող գործիքի ստեղծման վրա։

Բժիշկների զգալի մասը դեղատոմսեր գրելիս շտապում է, ինչի պատճառով շատ հաճախ պացիենտների համար գրեթե անհնար է լինում դրանց «վերծանումը»։

- Advertisement -
Google-ն այժմ կարող է «վերծանել» բժիշկների անհասկանալի ձեռագիրը

Այս խնդիրը գոյություն ունի արդեն տասնամյակներ շարունակ, և շատ տեխնոլոգիական ընկերություններ փորձել են լուծել այն, սակայն՝ ապարդյուն: Այժմ Google-ն է փորձում խնդրին լուծում տալ և մշակել է բժշկական փաստաթղթերի ավտոմատ վերծանման ծրագրային լուծում, որն աշխատում է AI տեխնոլոգիայով։

Google-ն այժմ կարող է «վերծանել» բժիշկների անհասկանալի ձեռագիրը

Գործառույթը հասանելի կդառնա Google Lens ծառայությունում։ Այն օգտատերերին թույլ կտա կա՛մ ճանաչել տեքսը սմարթֆոնի տեսախցիկի միջոցով, կա՛մ հիշողությունից ներբեռնել պատրաստի ֆայլ՝ ձեռագիր տեքստով։
Իսկ թե երբ կգործարկվի նոր գործառույթը, ընկերությունը դեռևս չի հայտնում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները