Google-ը կտուգանվի $314 մլն-ով՝ Android-ի օգտատերերի տվյալները գաղտնի հավաքելու համար

Վերջին լուրերը
Google-ը կտուգանվի $314 մլն-ով՝ Android-ի օգտատերերի տվյալները գաղտնի հավաքելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կալիֆորնիայի դատարանը Google-ին պարտավորեցրել է վճարել 314 մլն դոլար Android օգտատերերի տվյալները ապօրինաբար հավաքելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հայցվորների և ընկերության ներկայացուցիչների իրավաբանական ծառայություններին:

Այս գործի շրջանակներում Google-ին մեղադրում էին նրանում, որ ընկերությունը Android հեռախոսները ծրագրավորել է հաճախորդների տվյալները իր սերվերներ փոխանցելու համար այն ժամանակ, երբ սարքերը կապված չեն Wi-Fi-ի հետ: 

Հայցվորները նշել են նաև, որ Google-ը հավաքած տվյալները օգտագործել է իր սեփական կորպորատիվ շահերի համար՝ ներառյալ թիրախավորված գովազդի պարամետրերի բարելավման և քարտեզագրման հնարավորությունների ընդլայնման նպատակով:

Google-ի ներկայացուցիչ Խոսե Կաստանեդան հայտարարել է, որ ընկերությունը կտրականապես չի համաձայնում վճիռի հետ և մտադիր է բողոքարկել որոշումը: Նրա խոսքերով՝ գործում նշված տեղեկատվությունը անհրաժեշտ է ընկերությանը միլիարդավոր Android սարքերի արդյունավետ աշխատանքի ապահովման համար: 

Կաստանեդան նշել է նաև, որ Android հեռախոսների օգտատերերը համաձայնություն են տալիս տեղեկատվության Google-ին ուղարկելու վերաբերյալ՝ ստորագրելով բազմաթիվ օգտագործման պայմանների համաձայնագրեր և սարքերի կարգավորման պարամետրեր:

Google-ի դեմ հավաքական հայցը ներկայացվել է 2019 թվականին Կալիֆորնիայի բնակիչների անունից: Համահունչ դաշնային գործը, որը վերաբերում է ամբողջ երկրի Android օգտատերերին, դատարանում կսկսի քննվել 2026 թվականի սկզբին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները