Հայաստանը 2022 թ. սկզբից Google-ից և Facebook-ից մոտ 2 մլն դոլարի հարկեր է ստացել

Վերջին լուրերը
Հայաստանը 2022 թ. սկզբից Google-ից և Facebook-ից մոտ 2 մլն դոլարի հարկեր է ստացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում Google և Facebook հարթակներում տեղադրվող գովազդների հարկման արդյունքում տարեսկզբից 1 մլրդ դրամից ավելի ավելացված արժեքի հարկ է հայտարարագրվել, որից այս պահի դրությամբ վճարվել է 800 մլն դրամը (մոտ 2 մլն դոլար), կառավարության նիստում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Համաձայն 2021 թ. ընդունված օրենսդրական փոփոխության՝ 2022թ. սկսած ԱԱՀ-ով պետք է հարկվեն գովազդային և այլ վճարովի ծառայությունները, որոնք Հայաստանի քաղաքացիներն ու ձեռնարկությունները համացանցի միջոցով ստանում են Google-ից, Facebook-ից, Instagram-ից, Netflix-ից և այլ առցանց հարթակներից։

- Advertisement -
Հայաստանը 2022 թ. սկզբից Google-ից և Facebook-ից մոտ 2 մլն դոլարի հարկեր է ստացել

Դեռ նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ ըստ կանխատեսման՝ պետական բյուջեի մուտքերը տարեկան ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։ 

2022-ի հունվարի 1-ից ԱԱՀ վճարողների ռեգիստրում գրանցվել է առցանց ծառայություններ մատուցող 42 ընկերություն։

Այժմ ՊԵԿ-ը բանակցություններ է վարում այլ ընկերությունների հետ, որոնք դեռևս գրանցված չեն ռեգիստրում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները