Հայաստանում սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 3,7%

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունվար-սեպտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 3,7% գնաճ։ Սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առավել բարձր գնաճ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում՝ 5,8%, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի դեպքում՝ 6,8%։ Կրթության ոլորտում գները բարձրացել են 8,3%-ով։ Միևնույն ժամանակ, հագուստի և կոշիկի գները նվազել են 1,2%-ով։

Տեղեկագրի համաձայն՝ 2025թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական գներն աճել են 0,3%-ով։ Ավելի բարձր աճ գրանցվել է, մասնավորապես, մսի (0,7%), կաթնամթերքի (մինչև 1%), բանջարեղենի (1,6%) և թեյի, սուրճի ու կակաոյի (մինչև 1,1%) գներում։ Մայրաքաղաքում ընդհանուր գնաճը կազմել է 0,4%։

Միաժամանակ, որոշ ապրանքախմբերում արձանագրվել է գնանկում։ Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, մրգերի գները նվազել են 4,1%-ով, ձկան որոշ տեսակներինը՝ մինչև 0,5%-ով։ Վառելիքի շուկայում բենզինի գները նվազել են 1,1%-ով՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, մինչդեռ դիզելային վառելիքի գները աճել են 1,5%-ով։

Վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2025թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,1%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 0,1% նվազում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները