Գիտնականները ստեղծել են առաջին մարդանման ռոբոտ-օդաչուն

Վերջին լուրերը
Գիտնականները ստեղծել են առաջին մարդանման ռոբոտ-օդաչուն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կորեայի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) ինժեներները ներկայացրել են աշխարհում առաջին մարդանման ռոբոտ-օդաչուն, որը ստացել է PIBOT անունը: Օդանավերից բացի՝ PIBOT-ը կարող է կառավարել նաև վերգետնյա տրանսպորտ:

Ռոբոտը կառավարվում է արհեստական բանականության օգնությամբ, կարողանում է մտապահել աէրոնավիգացիոն քարտեզներ և արտակարգ իրավիճակներում գործողությունների կանոնակարգեր: Բացի այդ՝ PIBOT-ը կարողանում է կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում ավելի արագ, քան գիտնականները, խիստ տուրբուլենտության դեպքում կարողանում է գործողություններ կատարել անջատիչների հետ և վերլուծել արտաքին միջավայրի վիճակը՝ ներկառուցված տեսախցիկի օգնությամբ:

Գիտնականները ստեղծել են առաջին մարդանման ռոբոտ-օդաչուն

«Մարդանման ռոբոտները գործող օդանավերի մոդիֆիկացիա չեն պահանջում և կարող են միանգամից կիրառվել թռիչքների ավտոմատացման համար, հայտնել է PIBOT նախագծի ղեկավար Դևիդ Հենչըլ Շիմը: — Այդ պատճառով դրանք կիրառելի են և պրակտիկ»:

Ռոբոտի հասակը 150 սմ է: PIBOT-ի համար որպես ուսուցողական ծրագիր օգտագործվել են չաթ-բոտերի, մասնավորապես ChatGPT-ի հետ աշխատանքի մեթոդիկան:

Դեռևս ռոբոտը փորձարկումներ է անցել միայն ավիասիմուլյատորով: Սակայն պլանավորվում է փորձարկել այն նաև իրական օդանավում: Ըստ ծրագրի՝ նախագիծը կավարտվի 2026 թվականին:

- Advertisement -
Գիտնականները ստեղծել են առաջին մարդանման ռոբոտ-օդաչուն

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները