ԱՄԷ-ի Մուհամմադ բին Զայեդի արհեստական ինտելեկտի համալսարանի գիտնականները նեյրոնային ցանց են ստեղծել, որը մարդու ձեռագիր տեքստի հիման վրա կարող է ընդօրինակել նրա ձեռագիրը, այս մասին ասվում է համալսարանի կայքում։
Մոդելին վարժեցնելու համար ձեռագիր տեքստի մի քանի պարբերություն է պահանջվում: Ներկա պահին նեյրոնային ցանցն աշխատում է անգլերենով և ֆրանսերենով, սակայն այժմ գիտնականներն այն վերապատրաստում են արաբերենով։
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 80%-ը նեյրոնային ցանցի կողմից ստեղծված ձեռագիրը համարել է իր իրական ձեռագրի կրկնօրինակը։
Կեղծ ձեռագիր օգտագործելու ռիսկերը վերացնելու համար գիտնականները նաև նեյրոնային ցանց են մշակում, որը կարող է տարբերակել մոդելավորված ձեռագիրն իրական ձեռագրից:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։