Գիտնականները ստեղծել են «բիոխցիկ», որը պատկերները պահպանում է ԴՆԹ-ում

Վերջին լուրերը
Գիտնականները ստեղծել են «բիոխցիկ», որը պատկերները պահպանում է ԴՆԹ-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փորձելով զարգացնել կենսաբանական նյութերի օգտագործման գաղափարը թվային տվյալներ պահպանելու համար՝ հետազոտողները ստեղծել են մեթոդ, որը թույլ է տալիս լուսանկարները պահպանել ԴՆԹ-ում:

Հետազոտողները՝ Սինգապուրի Ազգային համալսարանի սինթետիկ կենսաբան Չենգ Կայ Լիմի գլխավորությամբ, ցույց են տվել, որ ԴՆԹ-ն ոչ միայն կարող է օգտագործվել պատկերներ ստեղծելու և պահելու համար, այլև, որ այդ պատկերները հետագայում կարող են վերականգնվել՝ օգտագործելով հաջորդականության տեխնիկան:

- Advertisement -
Գիտնականները ստեղծել են «բիոխցիկ», որը պատկերները պահպանում է ԴՆԹ-ում

ԴՆԹ-ի նմուշների միջով անցկացնելով հատուկ երկչափ լույս՝ հետազոտողները կարողացել են ստեղծել «թվային ֆոտոխցիկի կենսաբանական անալոգը», որն անվանել են BacCam:

Հետազոտողները 96-բիթանոց պարզ պատկերներ են պրոյեկտել (ներառյալ ժպտացող էմոջին և BacCam բառը) բակտերիալ մշակույթի ԴՆԹ-ի որոշակի հատվածների վրա՝ օգտագործելով կապույտ լույս: Դրանք հաջողությամբ պահպանվել են ԴՆԹ-ում և վերականգնվել գրեթե կատարյալ ճշգրտությամբ՝ կոդավորված շղթաների հաջորդականությամբ:

Այսպիսով, հետազոտողները կարողացել են ապացուցել, որ կարող են ստեղծել կենսաբանական խցիկ, որը կնպաստի թվային սարքերի և կենսաբանական համակարգերի հաջող ինտեգրմանն ապագայում:

Տեխնոլոգիան դեռ շատ հեռու է լայն կիրառությունից, ակայն հետազոտողները կարծում են, որ այս տեխնոլոգիայի զարգացումը կհանգեցնի տեղեկատվության պահպանման եղանակի դարաշրջանային փոփոխության:

Աշխատանքն ավելի մանրամասն նկարագրված է Nature Communications-ում հրապարակված հոդվածում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները