«Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթն» ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթն» ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հայտարարած «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթը» շարունակում է հայտերի ընդունումը։

Մրցույթը հնարավորություն է շահելու 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը (ներառյալ հարկերը, տուրքերը և/կամ այլ պարտադիր վճարները), ինչպես նաև ինկուբացիա անցնելու՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ընդունվում են հայտեր հետևյալ ոլորտներից՝

  • Արհեստական բանականություն և տվյալագիտություն, ինչպես նաև դրանց կիրառությունը առողջապահության, կլիմիայական փոփոխությունների, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության և պարենային անվտանգության,  իրավաբանական ծառայությունների և սոցիալական ոլորտներում։
  • Ճարտարագիտություն, մասնավորապես՝ անվարորդ մեքենաներ, ավիատիեզերական արդյունաբերություն, կենսաբժշկական ճարտարագիտություն, հեռահաղորդակցություն,  կիսահաղորդիչներ,  ռադիոհաճախային (RF) համակարգեր և սարքեր, արդյունաբերական IoT, խելացի արտադրություն, էլեկտրոնիկա:
  • Կիբեռանվտանգություն,մասնավորապես՝ ծրագրային ապահովման անվտանգություն, ցանցային համակարգերի անվտանգություն, Վեբ անվտանգություն, ամպային համակարգերի անվտանգություն, գաղտնագրում, Web 3 և խելացի պայմանագրերի անվտանգություն։
  • Արվեստ և ստեղծարար տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ թվային ազգագրություն և սոցիալական գիտություններ, մշակութային իրերի թվային պահպանում և հասանելիություն, պատմական տեքստերի և ձեռագրերի՝ արհեստական բանականության վրա հիմնված ընդլայնված վերլուծություն, գրավոր ժառանգության ուսումնասիրման, բարձր տեխնոլոգիաների և բնագրագիտության համադրման հնարավորություն, վիրտուալ/ավելացված (VR/AR) իրականություն և խաղայնացում մշակութային կրթության մեջ, թվային պատմություններ և պատմողական նորարարություն:
  • Գիտություն` մաթեմատիկական մոդելավորում, քվանտային հաշվարկի և տեղեկատվության տեխնոլոգիաներ, կիրառական Ֆիզիկա մասնավորապես՝ էներգիայի կուտակման, պահման և ղեկավարման համակարգեր, տաքացման և սառեցման համակարգեր, նորարարություններ նյութագիտության մեջ՝ մետանյութեր, կառավարելի հատկություններով նյութեր։

Ծրագրին կարող են դիմել ինչպես անհատներ և թիմեր, այնպես էլ գործող կազմակերպություններ:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել մեկ էջանոց հայտաձևն՝ ըստ սույն ձևաչափի և ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։

Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 26-ը (ներառյալ)։

Հայտերի նախնական գնահատման փուլը հաղթահարած գաղափարների ներկայացումը տեղի կունենա հունիսի 3-5-ը, մրցանակաբաշխությունը՝ հունիսի 7-ին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները