GIST Innovates աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
GIST Innovates աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության GIST Innovates աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր Հայաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների վաղ փուլի ստարտափներից։ Ծրագրի տարածաշրջանային գործընկերը  EPIC — Entrepreneurship and Product Innovation Cente-ն է:

GIST Innovates South Caucasus-ը ութշաբաթյա նախաաքսելերացիոն ծրագիր է, որը մոդելավորվել է Lean Startup մեթոդաբանության հիման վրա:

- Advertisement -
GIST Innovates աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Ծրագրի ընթացքում թիմերը կսովորեն, թե ինչպես կիրառել Lean Startup ձեռներեցության մեթոդաբանությունը և ինչպես արդյունավետ կերպով բացահայտել շուկան և հաճախորդներին։ Ծրագրի վերջում թիմերը կավարտեն առնվազն 40 հարցազրույց թիրախային հաճախորդների հետ՝ արժեքավոր պատկերացում կազմելով, թե ինչպես ձևավորել իրենց արտադրանքը առավելագույն արդյունքի համար:

Ծրագիրը նորարարներին կտրամադրի ուսուցում, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու և իրենց գաղափարները շուկա հանելու համար:Բացի այդ ծրագիրը նաև հնարավորություն կտա թիմերին կապ հաստատել տեղացի և ԱՄՆ մենթորների հետ և հնարավորություններ կստեղծի շփվելու տարածաշրջանի նորարարների հետ:

Դասընթացի ավարտին թիմերը հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնել ներդրողներին և էկոհամակարգի գործընկերներին Demo Day-ում:

Ծրագիրը կանցկացվի Թբիլիսիում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչ փետրվարի 16-ը լրացնել հայտադիմումն այստեղ։ 

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները