«Գինու Գործ» ծրագիր. Ստեղծվել են գինու մարքեթինգի ու վաճառքի ուղեցույցներ

Վերջին լուրերը
«Գինու Գործ» ծրագիր. Ստեղծվել են գինու մարքեթինգի ու վաճառքի ուղեցույցներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոր՝ գինեգործական ծրագիր, որը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերությաներկրների միջև գինու ոլորտում առևտրային կապերի խթանմանը, ոլորտի մրցունակության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի ու Բուլղարիայի գինեգործների միջև առևտրային կապերի հաստատմանը: 


Բուլղարիայի Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը Էնթերփրայզ Արմենիայի («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) հետ համատեղ իրականացնում է «Գինու Գործ» ծրագիրը: Այն համակարգվում է EUROCHAMBRES-ի կողմից և ֆինանսավորվում՝ EU4Business նախաձեռնության հովանավորությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է ակտիվացնել առևտրային և համագործակցային կապերը երկու երկրների ՓՄՁ-ների և ԳԾՄ-ների միջև:

- Advertisement -
«Գինու Գործ» ծրագիր. Ստեղծվել են գինու մարքեթինգի ու վաճառքի ուղեցույցներ

Ձեռնարկ «Գինու մարքեթինգ»

Սույն ձեռնարկը տրամադրում է օգտակար տեղեկատվություն գինու մարքեթինգի վերաբերյալ: Ձեռնարկը ներկայացնում է ոլորտում հաջողված փորձի օրինակներ, նաև ուղղորդում է գինու ոլորտի կազմակերպություններին, թե ինչպես հասնեն իրենց՝ առավելագույնս համապատասխանող հաճախորդին: Ձեռնարկը եռալեզու է՝ հայերեն, բուլղարերեն, անգլերեն:

Ձեռնարկի օնլայն տարբերակը հասանելի է այստեղ:  

Ուղեցույց «Գինու վաճառքը Եվրամիությունում» 

Այս ուղեցույցը տրամադրում է համալիր տեղեկատվություն ԵՄ գինեգործական պահանջներին համապատասխանության մակարդակների վերաբերյալ: Այստեղ բերված են գինեգործական արտադրանքի վաճառքի լավ օրինակներ,  ներկայացված են նաև գինեգործական ոլորտում ապրանքների մակնշման, ներկայացման և անվտանգության պահանջները: Ուղեցույցը մշակված է հայերեն և անգլերեն լեզուներով: 

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները