Google-ի Gemini AI չաթբոտը մինչև 2025 թվականի մարտի վերջ կունենա էկրանի և տեսախցիկի հեռարձակման գործառույթներ, հայտնել են ընկերությունից։ Դրանք հասանելի կլինեն Gemini Advanced-ի բաժանորդներին՝ որպես Google One AI Premium պլանի մաս՝ Android սարքերում:
Google-ի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ մի կին իր հեռախոսի տեսախցիկից տեսանյութ է հեռարձակում ուղղակիորեն դեպի չաթ-բոտ, որպեսզի AI օգնականը կարողանա ծաղկամանի գույն առաջարկել: Gemini-ը, հիմնվելով օգտատիրոջ տեսախցիկի վիդեո պատկերի վերլուծության վրա, նրան խորհուրդ է տալիս երանգներ:
Մեկ այլ օրինակում Gemini-ը վերլուծում է օգտատիրոջ սմարթֆոնի էկրանի հեռարձակումը, մինչ նա հագուստ է ընտրում առցանց խանութում: AI-ի օգնականն առաջարկում է, թե որ իրերը լավագույնս կհամադրվեն որոշակի ջինսերի հետ:
Կարդացե՛ք նաև.