Վրաստանը դեպի Հայաստան նոր ճանապարհ է նախատեսում կառուցել

Վերջին լուրերը
Վրաստանը դեպի Հայաստան նոր ճանապարհ է նախատեսում կառուցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վրաստանի կառավարությունը օտարում է հողերը սեփականատերերից դեպի Հայաստան՝ Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար, հայտնում է Newsgeorgia-ն։

Համաձայն վրաստանի Էկոնոմիկայի նախարարի կողմից հրապարակված հրամանի՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում:

Ավտոմայրուղու շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Այն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ՝ 11 կամուրջները և անցումները։

Ըստ նախարարի հրամանի՝ մի քանի հողատերեր հրաժարվել են վաճառել իրենց սեփականությունը կամ չեն համաձայնվել առաջարկվող գնին, և այժմ հողամասերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կերպով։ Երկրի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանում հղում է արվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, ըստ որի՝ գույքի հարկադիր օտարումը թույլատրվում է հանրային հրատապ շահի դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։

Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները