«Generation N. ապակոդավորելով հաղորդակցությունը». քննարկում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ

Վերջին լուրերը
«Generation N. ապակոդավորելով հաղորդակցությունը». քննարկում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Դիիմ Քըմյունիքեյշընզը»՝ Հայաստանի ռազմավարական հաղորդակցությունների առաջատար գործակալություններից մեկը, իրականացրեց  «Generation N․ ապակոդավորելով հաղորդակցությունը» խորագրով քննարկում-միջոցառումը, ս․թ․ նոյեմբերի չորսին՝ «Արարատ» Երևանի կոնյակի գործարանի թանգարանում: Միջոցառման նպատակն էր Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել հետհամավարակային և հետպատերազմական ճգնաժամերի հաղորդակցության միջավայրը:    

ՏՏ, բանկային ոլորտի և միջազգային կազմակերպությունների մոտ ութսուն ղեկավար և բարձրակարգ մասնագետ, ինչպես նաև տասներկու փորձագետ հավաքվել էին միջոցառմանը՝ քննարկելու տաղանդների ներգրավման աշխատանքային մշակույթը և «աշխատանքը լքելու» միտումները (Great resignation), ճգնաժամային հաղորդակցությունները և հաղորդակցության նոր գործիքները՝ Web3. NFT, բոլքչեյն, խաղեր: 

- Advertisement -
«Generation N. ապակոդավորելով հաղորդակցությունը». քննարկում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ

«Generation N. ապակոդավորելով հաղորդակցությունը» միջոցառման նպատակն էր որպես կամուրջ ծառայել այն ընկերությունների համար, որոնքցանկանում են վերանայել իրենց հաղորդակցությունների ռազմավարությունները, ինչպես նաև, ստեղծել մտքերի փոխանակման միջավայր՝ օգտագործելով գլոբալ հետհամավարակային  Generation Novel նարատիվը: Սա սպառողների և աշխատուժի միջտարիքային խումբ է՝ զինված «թվային գիտելիքներով», որին հատուկ է թվային վարքագիծը:

Երեք պանելային քննարկումների և հիմնական խոսնակի ելույթի միջոցով  մասնակիցները քննարկեցին  և միմյանց հետ կիսվեցին իրենց փորձով այն մասին, թե ինչպես են հաղթահարել «աշխատանքի հեռավարացման»  և մարդկային մեկուսացման մարտահրավերները: 

Նոր աշխատանքային պայմանների ստեղծման մասին խոսելիս Մադլեն Միանսյանը՝ Picsart ընկերության զարգացման և ուսուցման գծով ղեկավարն,  ասաց․ «Այս հարցի շուրջ սկսել ենք մտածել դեռևս համավարակիառաջին օրվանից: Ավելի ուշ եկանք այն գիտակցության, որ Picsart-ըիրեն համարում է հեռավար աշխատանքը քաջալերող, սակայն հեռավար աշխատանքը առաջնային պայմանչհամարող ընկերություն: Ասպիսով, մենք աշխարհի տարբեր երկրներում ձևավորեցինք հաբեր, որտեղ մեր աշխատակիցները կարող են գնալ՝ որպես ֆիզիկական  գրասենյակ, երբ կցանկանան  օգտվել դրանից: Մենք նաև հոգ տարանք, որ մեր ուսումնական ծրագրերը ակտուլ լինեն:  Առցանց մոդուլներից անցանք ֆիզիկական դասերի՝ ապահովելով մոդուլների ինտերակտիվությունը և  գրավչությունը այնպես, որ մարդիկ նաև իրենք մասնակցություն ունենան, որպեսզի այն համատեղ  սովորելու միջավայր լինի»:

Սուրեշ Ռաջը՝ Virtue-ի գլոբալ աճի գլխավոր տնօրենը, ասում է. «Ստեղծարար  ոլորտի համար բարդ է, քանի որ կրեատիվ մտքերը հղանում են, երբ մարդիկ միասին հավաքվում են մի սենյակում, այսպես կոչված, «պատերազմական սենյակները», որտեղ կա մտքերի գրատախտակ և այլն:  Ընդունվեց նաև աշխատանքի հիբրիդային տարբերակը: Մենք նաև հասկացանք, որ մարդիկ ունեն անձնական կյանք և տարբեր պարտավորություններ: Մենք միշտ չէ, որ օգտագործում ենք Zoom զանգերը աշխատանքի համար: Մենք այն օգտագործում ենք նաև  անձնական շփումերի կամ միասին խաղալու համար: Մենք գրեթե ժողովրդավարացրել ենք վիրտուալ ներկայությունը որպես մարդկանց հետ հաղորդակցվելու  միջոց՝ դրան տալով այլ իմաստ:

Մեգան Սմուլդերսը՝  Conduit ընկերության մարդկային ռեսուրսների և օպերացիոն գծով փոխտնօրենը, նշում է. «Համաճարակը ստիպեց ընկերություններին փոխվել, և այժմ նրանք փորձում են հարմարվել ստեղծված պայմաններին: Մենք մեզ համար որոշել ենք, որ Conduit-ը հեռավար և աշխարհով մեկ սփռված ընկերություն է: Ինչպե՞ս ենք մենք ապահովում մարդկանց կապը ամբողջ աշխարհից, ինչպես նաև տեղեկացված լինելը աշխատանքում: Մենք փոխեցինք ղեկավարության գործելաոճը, մենք զրուցում ենք թիմի անդամների հետ յուրաքանչյուր զանգից առաջ նախ որպես անձ, թե ինչ է կատարվում նրանց կյանքում, աշխատանքում՝ ստիպելով իրենց զգալ մարդ, այլ ոչ թե հերթական պատուհան Zoom-ի զանգի ժամանակ: Այսպիսով, մենեջերների ժամանակի 50%-ը պետք է ծախսվի թիմի հետհարաբերությունները զարգացնելու վրա»:

Անդրադառնալով ճգնաժամի ժամանակ հաղորդակցություններին՝ երկրորդ պանելի վարող և հաղորդակցության խորհրդատու Արին Քեշիշյանը նշեց. «Մենք, կարելի է ասել, ապրում ենք մշտական և շարունակական ճգնաժամի մեջ, որը մեր «նոր նորմալն է»: Հայաստանի վերջին երկու տարիների իրավիճակից ելնելով՝ մենք գործ ենք ունեցել բազմաթիվ ճգնաժամերի հետ, մի մասը՝  կապված Հայաստանի հետ ուղղակիորեն, մյուսները՝ գլոբալ տարածաշրջանային զինված հակամարտությունների համատեքստում»:

Ինչպե՞ս են ընկերությունները հաղորդակցվում հիմա, երբ էլ ավելի փոխկապակցված ենք և գործ ունենք բազմատեսակ օգտատերերի և սպառողների, ներքին և համաշխարհային շուկաների հետ։ Շուկաներ, որոնք  առավել քան երբևէ բազմազան են, մասնավորապես, ստարտափների դեպքում,  կամ բիզնեսների, որոնք  սպառողներ ունեն ամենուրեք:  

Անաստասիա Էլաևան՝ musicAeterna նվագախմբի և երգչախմբի զարգացման տնօրենը, պնդեց, որ արվեստը նպաստում է մի բանի, որն ավելի կարևոր է, քան պարզապես ապրանքները կամ ծառայությունները: Հարցումները ցույց են տալիս, որ նոր սերունդը ակնկալում է իմանալ իրենց առնչվող ապրանքների կամ կազմակերպությունների արժեքներն ու դիրքորոշումները: Համավարակի ժամանակ մշակութային ներգրավվածություն ունեցող հաստատություններն ու ապրանքանիշերն ունեին իրենց համայնքների հետ հաղորդակցվելու այլ առիթներ, օրինակ՝ վիրտուալ շրջագայություններ էին կազմակերպում դեպի ստուդիաներ կամ սրահներ՝ ստեղծելով  «թվային տեղանքներ»: Այսպիսով, մշակութային ներգրավվածությունն օգնեց նրանց ներգրավել նոր դաշնակիցների և  գործընկերների դժվարության պահին», — ավելացնում է նա:

Ըստ Արմեն Խերլոպյանի՝ Covenant Venture Capital-ի գիտության և նորարարության գծով գլխավոր տնօրենի, ճգնաժամի ժամանակ հաղորդակցվելու այլ միջոց է նաև  «սթորի թելինգը»: «Օրինակ, գիտե՞ք, որ կան երկու հայկական առողջապահական ռոբոտաշինական ընկերություններ, որոնց մասին խոսվել է  TIME ամսագրում։ Կամ, Հայաստանում արբանյակային պատկերներով համակարգչային տեսողության փորձագիտական թիմկա: Այսպիսով, առաջին հերթին անհրաժեշտ է  ընդունել հարցի հրատապությունը, ապա որոշել,  թե ինչ պատմությունների մասին պետք է խոսել: Սա «սթորի թելինգի» այն մակարդակն է, որը պահանջվում է դժվար ժամանակներից ապաքինման և վերականգնման համար»,- ավելացնում է նա:

Ստեֆանի Սանոսյանը՝ NFT-ների և վիզուալ արվեստի նկարիչ, ասում է. «Մենք հաստատ գիտենք, որ NFT-ներն այժմ նոր միջոց են, որոնք օգնում են ընկերություններին իրենց պատմությունները հաղորդել արվեստի գործերի միջոցով՝ նախկինում չօգտագործած նոր հարթակներում: Մենք դեռ չգիտենք և կարող ենք միայն ենթադրել, թե ինչ ազդեցություն է NFT-ն ունենալու հաղորդակցության վրա, սակայն, կա նոր իրականություն, թե ինչպես ենք մենք ստեղծում, տարածում, սպառում և հաղորդակցվելիս օգտագործում ոչ միայն արվեստը, այլև հարակից այլ ոլորտներ”.

«Այսօրվա միջոցառումը շատ նշանակալից էր, քանի որ այն ամբողջացրեց ամեն ինչ մեր քննարկած թեմաների միջոցով: Այս փոփոխվող աշխարհում հաղորդակցությունը տեղի է ունենում բազմաթիվ նոր ուղիներով, որոնք մենք պետք է օգտագործենք»,- ասում է Վիկտորյա Խեչումյանը՝ Nooor Gaming-ի գործադիր տնօրեն և բլոկ-շղթայի կրթության էնտուզիաստ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները