Արժույթի միջազգային հիմնադրամի 2024 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կովկասի երեք երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե նույն մակարդակում է: Վրաստանում այն կազմել է 8,880 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 7,380, իսկ Հայաստանում՝ 8,520 դոլար:
Հայաստանի տնտեսությունը վերջին հինգ տարիներին անցել է երկար ճանապարհ. ՀՆԱ-ի աճի դինամիկան եղել է հետևյալը. 2019-ին՝ 7.6%, 2020-ին՝ -7.1%, 2021-ին՝ 5.8%, 2022-ին՝ 12.6%, իսկ 2023-ին՝ 8.3%:
Տարածաշրջանում Հայաստանի գրանցած ցուցանիշները վատը չեն, բայց համաշխարհային մասշտաբով անելիք շատ կա։ Սինգապուրում, օրինակ, ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 90,000 դոլար, Նորվեգիայում՝ 110,000, իսկ Կատարում՝ 80,000 ԱՄՆ դոլար: