Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառումը: Նոր ձևավորված ֆոնդը մտադիր է հայկական 35-40 ստարտափներում կատարել ընդհանուր շուրջ 30 մլն դոլարի ներդրում:
Վենչուրային ֆոնդը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում։ Նպատակն է աջակցել հայկական արմատներով ընկերություններին՝ նրանց օգնելով ընդլայնվել և դառնալ միջազգային առաջատարներ։ Սա Formula VC-ի արդեն 2-րդ ֆոնդն է։ 1-ին ֆոնդի ներդրումներով 22 հայկական ծագմամբ ընկերություն արդեն համաշխարհային հաջողությունների են հասել՝ ներառյալ կիբերանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում՝
Կարդացե՛ք նաև՝