Formula VC-ն ներդրում է կատարել StarsHunt ստարտափում

Վերջին լուրերը
Formula VC-ն ներդրում է կատարել StarsHunt ստարտափում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Formula VC վենչուրային ֆոնդը կատարել է ներդրում StarsHunt ստարտափում։

Ընդհանուր առմամբ Formula VC-ն 3,4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։ Իսկ սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 19-րդ ստարտափն է։

StarsHunt-ն առաջարկում է ինտերակտիվ հարցազրույցներ AI հավաքագրողի հետ: Արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող հավաքագրողը տեսազանգի միջոցով հաղորդակցվում է թեկնածուներից յուրաքանչյուրի հետ՝ նրանց պատասխանների հիման վրա անհատականացված լրացուցիչ հարցեր տալով: StarsHunt-ի AI հավաքագրողը պատրաստ է շուրջօրյա տարբերակով հարցազրույցներ վարել թեկնածուների հետ։

«StarsHunt-ը վերափոխում է տաղանդների հավաքագրման գործընթացը՝ արհեստական բանականության վրա հիմնված HR օգնականի միջոցով: Տաղանդների հավաքագրումը կարևոր է ցանկացած բիզնեսի համար, և մենք ուրախ ենք աջակցել StarsHunt-ի նորարարական մոտեցմանը»,- նշել է Formula VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր և գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Formula VC-ի հետ համագործակցությունը մեծապես կնպաստի աշխարհի ամենաառաջատար AI հավաքագրող ստեղծելու մեր ջանքերին», – նշեց StarsHunt-ի համահիմնադիր և նախագահ Ֆեդի Մելիքսեթյանը:

Հասկանալու համար, թե Ինչպես է ընթանում ստարտափների և վենչուրային ֆոնդերի համատեղ ճանապարհը` կարող եք դիտել Fincast-ի էպիզոդը, որի հյուրն է Formula VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր Կարեն Վարդանյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները