Formula VC վենչուրային ֆոնդը կատարել է ներդրում Audigo Labs ստարտափում։
Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 17-րդ ստարտափն է։ Formula VC-ն ընդհանուր առմամբ 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։
Audigo Labs-ը թույ էլ տալիս հեշտությամբ ստեղծել բջջային աուդիո և վիդեո ֆայլեր, ներառյալ հետևյալ գործընթացները․ ձայնագրում, ուղիղ հեռարձակում, համագործակցություն մի քանի օգտատերերի հետ, խմբագրում և տարածում: Audigo-ն առաջարկում է միասնական պատուհան ժամանակակից ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել ձայնային աուդիո և վիդեո բովանդակություն՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում:
«Audigo Labs-ը հեղափոխում է ժամանակակից ստեղծագործողների կողմից աուդիո և վիդեո բովանդակություն ստեղծելու եղանակները: Մենք ոգևորությամբ աջակցում ենք ստարտափի նորարարական մոտեցմանը՝ բջջային տարբերակով բովանդակություն ստեղծելու հարցում»,- նշում է Կարեն Վարդանյանը՝ Formula VC վենչուրային հիմնադրամի գլխավոր գործընկերը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: