FoodStruct հայկական ստարտափը $400.000 ներդրում է ներգրավել

Վերջին լուրերը
FoodStruct հայկական ստարտափը $400.000 ներդրում է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկյան «2420 Ventures» ընկերությունը Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա հարթակում $400.000 ներդրում է կատարել։

FoodStruct-ը բարձր գնահատական ​​ունի Google-ի և այլ որոնիչների կողմից, ինչի արդյունքում Foodstruct-ի հաճախումների քանակը օրեցօր ավելանում է: Հայաստանում ստեղծված ու զարգացած առողջ ապրելակերպի հարթակը, որի օգտատերերը հիմնական մասը ԱՄՆ-ից են, ամսական ունի շուրջ 300000 այցելություն։

- Advertisement -
FoodStruct հայկական ստարտափը $400.000 ներդրում է ներգրավել

FoodStruct-ն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս օգտատերերին՝

-հայտնաբերել վիտամինների և հանքանյութերի անբավարարությունը սննդակարգում

-որոնել սննդամթերք, որը կբավարի սննդային բարդ կարիքները

-համեմատել սնունդը առողջարարության և սննդարարության համատեքստում։

Ներդրումը կուղղվի հարթակի գիտական ​​բժշկական բովանդակության ընդլայնմանն ու զարգացմանը:Հատկանշական է, որ ներդրումը աշխատատեղեր կստեղծի ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ նաև բժշկական և սննդային ոլորտի մասնագետների համար:

Մեկ այլ կարևոր ասպեկտ այն է, որ ներդրումը կատարվել է Հայաստանում, այսինքն՝ ընկերությունը մնացել է Հայաստանի իրավական և հարկային դաշտում և չի տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները