Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հոկտեմբերի բորսայական տվյալները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հրապարակել է 2025 թվականի հոկտեմբեր ամսվա բորսայական ցուցանիշները։ Հաշվետու ամիսը բնորոշվել է դինամիկ առևտրային միջավայրով, որտեղ բոլոր հիմնական հատվածներում արձանագրվել են դրական միտումներ։

Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում հոկտեմբերին իրականացվել է 31 միլիարդ դրամի տեղաբաշխում։ Երկրորդային շուկայում իրականացվել է 104 գործարք՝ ընդհանուր 26.4 միլիարդ դրամի ծավալով, ինչը վկայում է պետական արժեթղթերի շուկայի կայուն ակտիվության մասին։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է 14.4 միլիարդ դրամ, ինչը 120%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ կնքվել է 986 գործարք, իսկ շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի թիվը հոկտեմբերի վերջի դրությամբ հասել է 164-ի։

Բաժնետոմսերի շուկայում նույնպես նկատվել է աճ․ առևտրի ծավալը կազմել է մոտ 90 միլիոն դրամ, իսկ շուկայի ընդհանուր կապիտալիզացիան՝ 462 միլիարդ դրամ, ինչը 36.5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Կնքվել է 153 գործարք։

ՌԵՊՈ գործարքների շուկայում կատարվել է 39 գործարք, ընդհանուր 4 միլիարդ դրամ ծավալով։ Իսկ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի փոխանակման ծավալը կազմել է 536 միլիոն դրամ՝ 6 գործարքով։ Դոլարի միջին փոխարժեքը ամսվա ընթացքում կազմել է 382.93 դրամ՝ պահպանելով կայունության միտում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները