FlyOne Armenia-ն 8 կարևոր ուղղությունով մատչելի չվերթներ կիրականացնի

Վերջին լուրերը
FlyOne Armenia-ն 8 կարևոր ուղղությունով մատչելի չվերթներ կիրականացնի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

FlyOne Armenia ավիաընկերությունը սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք 8 կարևոր ուղղությունով։ Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FlyOne Club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Չվացուցակ.

Երևան-Մոսկվա՝ սկսած 39 եվրոյից, օրական 2 չվերթ

Երևան-Թեհրան՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Լիոն՝ սկսած 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին

Երևան-Թել Ավիվ՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Կրասնոդար՝ սկսած 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին

Երևան-Թբիլիսի՝ սկսած 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին

Երևան-Քութայիս՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Ստամբուլ՝ սկսած 39 եվրոյից, երկուշաբթի,  չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ընկերությունը առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝  Standard, Loyal և Advantage։

Change Flex ծառայությունն առաջարկում է գրանցում չվերթից 30 օր առաջ, ավտոմատ գրանցում, նվեր քարտ, նստատեղի ընտրություն և շատ այլ ծառայություններ։

Բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Հիշեցնենք, որ FlyOne Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FlyOne Armenia-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները