21.1 C
Yerevan
Thursday, June 8, 2023

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է 2 կանոնավոր չվերթ դեպի Ֆրանսիա

spot_imgspot_img
Վերջին լուրերը
FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է 2 կանոնավոր չվերթ դեպի Ֆրանսիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 17-ից վերսկսում է Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:


Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

FLYONE ARMENIA-ն հիմնադրվել է 2021 թ. և առաջարկում է թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Ստամբուլը, Թբիլիսին և Սոչին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img