Fitch-ը վերահաստատել է Հայաստանի BB- վարկանիշը

Վերջին լուրերը
Fitch-ը վերահաստատել է Հայաստանի BB- վարկանիշը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերահաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

Նման վարկանիշի համար Fitch-ի համար հիմք է ծառայել մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մակարդակը, կառավարման և բիզնես միջավայրի ցուցանիշները, մակրոտնտեսական և հարկային քաղաքականությունը՝ միջազգային վարկային ռեսուրսներին հասանելիությամբ և ԱՄՀ-ի աջակցությամբ: Հայաստանի թույլ կողմերն են նվազող, բայց դեռևս բարձր մակարդակի վրա գտնվող արտարժույթով պետական պարտքը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան:

- Advertisement -
Fitch-ը վերահաստատել է Հայաստանի BB- վարկանիշը

Fitch-ը Հայաստանում սոլիդ աճի հեռանկար է տեսնում՝ հաշվի առնելով ՀՆԱ-ի երկրորդ տարին անընդմեջ աճը, որը 2023թ. իրենց գնահատականով կկազմի 7,4%: Այն ուղեկցվում է Ռուսաստանից միգրացիայով, որը խթանել է սպառումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված 110000 փախստականների գալով: Ըստ գործակալության՝ աշխատուժի ավելացումն ու բարձր արդյունավետության ոլորտներում՝ ՏՏ-ում արդյունավետության բարձրացումը կարող է ավելացնել պոտենցիալ աճը: 2024թ. Fitch-ը Հայաստանում կանխատեսում է 6%, իսկ 2025-ին՝ 4,9% տնտեսական աճ:

Միաժամանակ, Հայաստանը մնալու է գեոպոլիտիկ ռիսկերի գոտում՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ դեռևս չկարգավորված հարաբերությունները: Տնտեսապես Հայաստանը բարձր կախվածություն ունի Ռուսաստանից՝ առևտրի և էներգետիկ ռեսուրսների ուղղություններով, և Fitch-ը չի ակնկալում, որ մոտակա ժամանակահատվածում այդ կախվածությունը կհաջողվի դիվերսիֆիկացնել:

Fitch-ը արձանագրում է, որ չնայած բանկային համակարգի բարձր դոլարիզացման մակարդակին՝ ՀՀ բանկերն այս պահին ունեն դրամի և արտարժույթի բարձր իրացվելիություն, ակտիվների բարձր որակ և բարձր կապիտալիզացիա: Միևնույն ժամանակ, անշարժ գույքի շուկայում գերտաքացման նշաններ են նկատվում: Ըստ ԱՄՀ գնահատականի՝ անշարժ գույքի գները Հայաստանում 25%-ով գերագնահատված են՝ բարձր պահանջարկի արդյունքում: Այնուամենայնիվ, Fitch-ը շուկայում գների կտրուկ ճշգրտման հավանականությունը գնահատում է ցածր:

Ինչ վերաբերում է ինֆլացիային, ապա 2023-ը Հայաստանը ավարտեց «դեֆլացիայի գոտում», ինչին հանգեցրել են ուժեղ դրամը, պարենի միջազգային ցածր գները և դրամավարկային քաղաքականությունը: 2024-ին գործակալությունը կանխատեսում է 3,9% գնաճ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները