Figma-ն ներկայացրել է IPO-ի հայտ՝ Նյու Յորքի բորսայում ցուցակագրվելու համար

Վերջին լուրերը
Figma-ն ներկայացրել է IPO-ի հայտ՝ Նյու Յորքի բորսայում ցուցակագրվելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դիզայնի համատեղ աշխատանքի առաջատար հարթակ Figma-ն ներկայացրել է IPO-ի հայտ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով՝ նպատակ ունենալով ցուցակագրվել Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ «FIG» տիկերի ներքո։

Figma-ն դիզայնի և պրոտոտիպավորման ամպային հարթակ է, որը թույլ է տալիս դիզայներներին և թիմերին իրական ժամանակում համատեղ ստեղծել, խմբագրել և կիսվել նախագծերով՝ անկախ գտնվելու վայրից։

Ընկերությունը դեռևս չի հրապարակել IPO-ի շրջանակում վաճառքի ենթակա բաժնետոմսերի քանակը և առաջարկվող գինը, սակայն նշել է, որ ներգրավվող միջոցները կուղղվեն գործառնական ծախսերի, աշխատակիցների խթանման ծրագրերի և հնարավոր ձեռքբերումների ֆինանսավորմանը։

Renaissance Capital-ի փորձագետները կարծում են, որ Figma-ն կարող է 1.5 միլիարդ դոլար ներգրավել իր նախնական հանրային առաջարկի ժամանակ, ինչը, նրանց կարծիքով, այն կդարձնի 2025 թվականի «ամենամեծ տեխնոլոգիական IPO-ն», գրում է TechCrunch-ը։

IPO-ի գլխավոր կազմակերպիչներն են Morgan Stanley, Goldman Sachs, Allen & Company և J.P. Morgan։

2024 թվականին ընկերությունը ունեցել է $749 մլն եկամուտ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 48%-ով։ 2025թ․ առաջին եռամսյակում՝ $228,2 մլն եկամուտ և $44,9 մլն զուտ շահույթ։ Սա առաջին անգամն է, երբ ընկերությունը շահութաբեր է եղել՝ շահույթը յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Figma-ն օգտագործվում է Fortune 500-ի 95% ընկերությունների կողմից։ Ի դեպ՝ ամսական 13 մլն ակտիվ օգտատերերից երկու երրորդը դիզայներ չեն։

Figma-ի IPO-ն կարող է դառնալ տարվա ամենանշանակալի տեխնոլոգիական ցուցակագրումներից մեկը՝ հաշվի առնելով ընկերության կայուն աճը, շահութաբերության հասնելը և բարձր հետաքրքրությունը տեխնոլոգիական շուկայում։ Դա նաև խթան կհանդիսանա մյուս առաջատար SaaS ընկերությունների համար՝ վերանայելու IPO-ի հեռանկարները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները