Կազմակերպիչ՝ FemInno
Վերջնաժամկետ՝ հունիսի 15
Երբ՝ հուլիսի 30-31
Մրցույթի մասին․
FemInno-ն հայտարարում է մրցույթ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանից, կանանց ու աղջիկների կողմից ստեղծված ստարտափների համար։
Մրցույթը տեղի կունենա Երևանում կայանալիք FemInno 2022 համաժողովի ընթացքում, որտեղ թիմերը կներկայացնեն իրենց նորարարական գաղափարները և հնարավորություն կունենան ստանալ ֆինանսական մրցանակ: FemInno մրցույթը ողջունում է թիմում առնվազն մեկ կին համահիմնադիրներ ունեցող ստարտափները՝ աշխարհի տարբեր անկյուններից:
Մրցույթի պահանջները հետևյալն են.
✅Ստարտափները պետք է ունենան առնվազն մեկ կին համահիմնադիր,
✅Լինել իրենց սկզբնական կամ վաղ (ոչ գաղափարական կամ նախնական) փուլում,
✅Սկսնակ ընկերությունը պետք է նորարարություն ներկայացնի իր գործունեության շերտում/սեկտորում:
FemInno-ի ստարտափ մրցույթի ժյուրին կընտրի լավագույն 10 դիմորդներին, ովքեր կհրավիրվեն մասնակցելու հուլիսին Երևանում կայանալիք միջազգային համաժողովին և հնարավորություն կունենան օգտվելու մրցանակաբաշխության $10,000 բյուջեից:
Եթե փնտրում եք ֆինանսավորում, որպեսզի առաջ տանեք ձեր վաղ փուլի ստարտափը հաջորդ մակարդակ, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը և դիմեք հետևյալ՝ հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 15-ն է։
Միացե՛ք մեզ ոչ միայն ձեր ստարտափը զարգացնելու, այլև հուլիսի 30-31-ին Հայաստանում կանանց ուժի ամենամեծ տոնակատարությունը վայելելու համար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։