Հայաստանի գիտության ևտեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Նորարար կանայք (Women Innovators) ծրագրի մեկնարկի մասին:
Կին ձեռներեցները հսկայական չիրացված ներուժ ունեն գործարարության, նորարարության և գիտության ասպարեզում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։
Ակտիվ ներգրավված լինելով ԳՏՃՄ ոլորտներում՝ ավելին, քան համաշխարհային միջինում (44% աշխարհի 28%-ի համեմատ), Հայաստանում կանայք բախվում են տարբեր մարտահրավերների՝ սկսած սեփական ուժերի հանդեպ անվստահությունից մինչև ձեռնարկատիրական հմտությունների պակաս։
WIN ծրագրի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և գործնական կապեր:
Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, որի ընթացքում կիրականացվեն ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմանն ուղղված մտածելակերպի և կարողությունների զարգացման դասընթացներ:
Դիմումների ընդունելությունը կմեկնարկի շուտով։ Ծրագրի մասին ավելի շատ մանրամասներ կգտնեք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները գտե՛ք այստեղ։