«Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը գրանցվել է որպես բանկ

Վերջին լուրերը
«Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը գրանցվել է որպես բանկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ստացել է բանկային գործունեության լիցենզիա և այսուհետ կներկայանալու «Ֆասթ Բանկ» ՓԲԸ անվանմամբ։

«Խորհրդի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել դեռեւս 04.08.2021թ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված նախնական հավանությունը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ: Ընկերությունը նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել է տնտեսական ծրագրով եւ օրենսդրությամբ սահմանված միջոցառումները եւ դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու եւ բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար:

Միաժամանակ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտավոր է ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպության գործունեության փոփոխության վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին»,- նշել է ՀՀ ԿԲ-ն:

«Ֆասթ Բանկը» դառնում է ՀՀ 18-րդ առևտրային բանկը։ Հաջորդ շաբաթ բանկը հանդես կգա մամլո ասուլիսով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները