FAST հիմնադրամը 1 մլն դոլարի նվիրատվություն է հավաքել Հայաստանում AI-ի զարգացման համար

Վերջին լուրերը
FAST հիմնադրամը 1 մլն դոլարի նվիրատվություն է հավաքել Հայաստանում AI-ի զարգացման համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Advance Armenia Los Angeles Gala-2023 միջոցառման ընթացքում 1 մլն դոլարի չափով նվիրատվություն է հավաքել, որը կուղղվի Հայաստանում արհեստական ​​ինտելեկտի (AI) զարգացմանն ուղղված նախագծերին։

«Մեր անհավանական աջակիցների շնորհիվ մենք հավաքել ենք գրեթե 1 միլիոն դոլար, որը կօգնի իրականացնելու մեր առաքելությունը՝ վերափոխել և հզորացնել գիտական ​​հետազոտությունները Հայաստանում:

Այս նշանակալից ներդրումն ուղղակիորեն կընդլայնի երկու հիմնական նախագծերի՝ ADVANCE հետազոտական ​​դրամաշնորհի և Generation AI կրթական ծրագրի հնարավորությունները»,- ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

ADVANCE նախագիծը նպատակ ունի համապարփակ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանում գործող հետազոտական ​​խմբերին, որոնք ղեկավարվում են միջազգային անվանի գիտնականների կողմից:

«Generation AI» ծրագրի նպատակն է ուսանողներին մոտիվացնել արհեստական ​​ինտելեկտի ոլորտում հետազոտություններ և կարիերա իրականացնելու համար: Նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մշակված ծրագիրը ներդնել Հայաստանի հանրակրթական դպրոցների պաշտոնական ուսումնական ծրագրում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները