Coinbase-ի երկու շրջանավարտների կողմից ստեղծված Farcaster կրիպտոի վրա հիմնաված սոցիալական ցանցը դրամահավաքի շրջանակում մի օրում հավաքել է 150 մլն դոլար՝ ընդամենը 80 հազար օգտատիրոջ կողմից։
Ցանցը երեքշաբթի հայտարարեց, որ փակել է 150 միլիոն դոլարի դրամահավաքը, ինչը մեծ գումար է ցանկացած ստարտափի համար, հատկապես կրիպտոյի և սոցիալական մեդիայի դեպքում:
Ըստ The Block-ի՝ 2023 թվականին կրիպտո ընկերությունների վենչուրային ֆինանսավորումը տարեկան կտրվածքով նվազել է 68%-ով, սակայն, Farcaster-ի դեպքում, ֆինանսավորումը եկել է կրիպտոյի մեջ մասնագիտացած ընկերություններից, ինչը դրական տեղաշարժի մասին է խոսում։
Farcaster ցանցը հրավիրում է ծրագրավորողներին ստեղծել այլ հավելվածներ դրա վրա։ Ամենահայտնի հավելվածը, որ ստեղծվել է այս կերպ, Warpcast սոցիալական ցանցն է, որը նման է Twitter-ին։
Farcaster-ը հիբրիդային մոտեցում է ցուցաբերում։ Այն պահպանում է ցանցում օգտատերերի ինքնությունը, մինչդեռ նրանց տվյալները, ինչպիսիք են հանրային գրառումները, հետևորդները, արձագանքները և այլն, պահվում են ցանցից դուրս:
Օգտատերերը իրենց տվյալները պահելու համար պետք է վճարեն Farcaster-ին։ Այս պահի դրությամբ դա կազմում է մոտ 7 դոլարին համարժեք ETH՝ 5000 հրապարակման համար:
Եթե օգտատերը չի ցանկանում վճարել, ապա նրա հին հրապարկումները կջնջվեն՝ նոր հրապարկումները կատարելիս:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: