Facebook-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է $1 տրիլիոն դոլարը։ Բաժնետոմսերի արժեքի աճը կապված է ընկերության դեմ ԱՄՆ-ում հակամոնոպոլ հայցերի հերքման հետ։
Աճուրդի ընթացքում հունիսի 28-ին Facebook ամերիկյան ընկերության բաժնետոմսերը աճել են ավելի քան 4%-ով։ Ըստ CNN Business-ի՝ շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։
Բաժենտոմսերի աճի վրա ազդել է Դաշնային դատարանի որոշումը, որը մերժել է երկու հակամոնոպոլ հայց․ մեկը Դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից, մյուսը՝ տասնյակ նահանգների իշխանությունների կողմից։ Ընկերությունը մեղադրվել է Instagram-ը և WhatsApp-ը գնելու և դրանով մրցակիցներին չեզոքացնելու մեջ։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ հանձնաժողովը չի տրամադրել ապացույցներ, որ Facebook-ն ունի սոցիալական ցանցերի շուկայում մոնոպոլ իշխանություն։
Facebook-ը դարձել է 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով 5-րդ ընկերությունը։ Այդ ցանկում են նաև Apple-ը ($2,25 տրլն), Microsoft-ը ($2,02 տրլն), Amazon-ը ($1,74 տրլն) և NVIDIA-ն ($498 մլրդ)։
Միացե՛ք մեր Տելեգրամյան ալիքին բոլոր նորություններն ու իրադարձությունները բաց չթողնելու համար։