Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ը վիրտուալ իրականության տարածություն՝ մետատիեզերք դարձնելու մասին

Վերջին լուրերը
Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ը վիրտուալ իրականության տարածություն՝ մետատիեզերք դարձնելու մասին
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում ցանկանում է սոցիալական ցանցը վերածել «մետատիեզերքի կազմակերպության»։

Մետատիեզերքը օնլայն աշխարհ է, որտեղ մարդիկ կարող են աշխատել և շփվել վիրտուալ միջավայրում՝ օգտագործելով լրացուցիչ և վիրտուալ իրականության սարքավորումները։ Facebook-ի գլխավոր տնօրենը նկարագրել է դա հետևյալ կերպ․ համացանց, որտեղ Դուք միայն կոնտենտ չեք դիտարկում։ Մարդիկ պետք է ապրեն «փոքրիկ լուսավորվող ուղղանկյուններում»։

- Advertisement -
Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ը վիրտուալ իրականության տարածություն՝ մետատիեզերք դարձնելու մասին

Մետատիեզերքի կիրառություններից մեկը լինելու է եռաչափ համերգին բջջային հեռախոսի միջոցով հետևելու և այնտեղ վիրտուալ կերպով գտնվելու հնարավորությունը։ «Դուք պետք է զգաք, որ գտնվում եք այլ մարդկանց կողքին՝ տածելով նաև այնպիսի զգացմունքներ, որոնք հնարավոր չէ ստանալ՝ կիրառելով 2D-հավելվածներ կամ վեբ-էջ այցելելով։ Նման իրադարձությունների թվում կարող են լինել պարն ու ֆիթնեսը», – նշել է Մարկը։

Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ը վիրտուալ իրականության տարածություն՝ մետատիեզերք դարձնելու մասին

Facebook-ն աշխատում է «անվերջ գրասենյակի» գաղափարի վրա, որը թույլ կտա օգտատերերին ստեղծել կատարյալ աշխատանքային միջավայր վիրտուալ իրականության օգնությամբ։

«Ապագայում պարզապես հեռախոսով խոսելու փոխարեն՝ Դուք կկարողանաք նստել որպես հոլոգրամ Ձեր բազմոցին կամ ես, օրինակ, կկարողանամ նստել որպես հոլոգրամ Ձեր բազմոցին, և դա իսկապես այն զգացումը կտա, որ մենք մի միջավայրում ենք գտնվում, նույնիսկ եթե մեզ բաժանում են հարյուրավոր մղոններ։ Ես կարծում եմ, որ դա իսկապես հրաշալի է, – ավելացնում է Ցուկերբերգը։

Իսկ քանի դեռ մետատիեզերքը իրականություն չէ, կարող եք միանալ How2B-ի ոչ պակաս տիեզերական Տելեգրամ ալիքին՝ բաց չթողնելու վերջին նորություններն ու հոդվածները տեխնոլոգիական ոլորտից։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները