Facebook-ը դժվարությամբ է պահպանում տեղը App Store-ի լավագույն տասնյակում

Facebook-ն այս տարի դժվարությամբ է պահպանում իր դիրքը ԱՄՆ-ի լավագույն 10 հավելվածների շարքում: Օգտատերերը տեղափոխվում են ավելի նոր սոցիալական ցանցեր, ինչպիսիք են TikTok-ը և BeReal-ը:

Վերջին լուրերը
Facebook-ը դժվարությամբ է պահպանում տեղը App Store-ի լավագույն տասնյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Facebook-ն այս տարի դժվարությամբ է պահպանում իր դիրքը ԱՄՆ-ի լավագույն 10 հավելվածների շարքում, տեղեկանում ենք techcrunch.com-ից: Օգտատերերը տեղափոխվում են ավելի նոր սոցիալական ցանցեր, ինչպիսիք են TikTok-ը և BeReal-ը:

Օրինակ անցյալ տարվա առաջին կիսամյակում Facebook-ը ԱՄՆ-ում App Store-ի թոփ 10 հավելվածների ցանկից դուրս է մնացել միայն 6 անգամ: Մինչդեռ 2022 թվականի առաջին կիսամյակում այն ​​դուրս է մնացել 59 անգամ, փաստում է TechCrunch-ը՝ հիմնվելով Sensor Tower ընկերության տվյալների վրա:

Այս տարվա ապրիլից սկսվել է Facebook-ի ամենավատ շրջանը, քանի որ հավելվածի վարկանիշը ապրիլի 18-ին ընկել է՝ դառնալով 30-րդ, այնուհետև դարձել է 44-րդը՝ ապրիլի 21-ին: 37 օր շարունակ Facebook-ը դուրս է մնացել տասնյակից, ինչը աննախադեպ է վերջին տարիների համար: Հատկանշական է, որ դա համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ BeReal-ը App Store-ում լավագույն հնգյակում էր: Այս պահին BeReal-ը ԱՄՆ-ում ամենաշատ ներբեռնվող ոչ խաղային հավելվածն է:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները