18.1 C
Yerevan
Wednesday, May 31, 2023

ExpoElectronica 2023 ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումները բաց են

Վերջին լուրերը
ExpoElectronica 2023 ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումները բաց են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք #ExpoElectronica 2023 ամենամյա ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին:

«ExpoElectronica»-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հայկական ոլորտային ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները «Armenia» միասնական տաղավարում:

Այս տարի էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների 25-րդ ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 17- ն է: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:

Ցուցահանդեսի  մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու  համար կարող եք անցնել հղումով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները