Թումո Եղեգնաձորի մեկնարկով Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց Ձորի բոլոր պատանիների համար

Վերջին լուրերը
Թումո Եղեգնաձորի մեկնարկով Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց Ձորի բոլոր պատանիների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թումոն սկսում է նոր ուսումնական տարին Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոնի գործունեության մեկնարկով։ Վեց Թումո տուփերից կազմված ժամանակավոր կենտրոնը Թումոյի տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում արտադպրոցական անվճար կրթությունը հասանելի է դարձնում մարզի բոլոր պատանիների համար։ Մարզում արդեն գործող Արենիի, Վայքի, Ջերմուկի և շուտով գործարկվող Շատինի տուփերի ուսանողները, ծրագրի ինքուսուցման բաժինը անցնելով իրենց համայնքներում, դասընթացների և աշխատարանների համար կուղևորվեն մարզկենտրոն ծրագրի շրջանակում ապահովվող տրանսպորտով։

Թումո Եղեգնաձորի մեկնարկով Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց Ձորի բոլոր պատանիների համար

«Տուփերից բաղկացած կենտրոնը հնարավորություն է տալիս ապահովել Վայոց Ձորի պատանիներին Թումոյի կրթությամբ՝ մինչև մշտական կենտրոնի վերակառուցման ծավալուն աշխատանքների կազմակերպումը և իրականացումը։ Արենիի և Վայքի պատանիներն այլևս ստիպված չեն լինի ավելի քան 2 ժամ երթևեկել մինչև Թումո Երևան, որպեսզի ամբողջացնեն իրենց թումոյական փորձառությունը դասընթացների և աշխատարանների միջոցով», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Մարզում գործող կրթական ցանցը հնարավորություն է տալիս շաբաթական շուրջ 1,300 պատանիների հմտանալ ամենաարդիական ոլորտներում, ինչպիսիք են խաղերի ստեղծումը, ծրագրավորումը, անիմացիան, ֆիլմերի ստեղծումը, թվային նկարչությունը, 3D մոդելավորումը և ավելին։

Թումո Եղեգնաձորի մեկնարկով Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց Ձորի բոլոր պատանիների համար

Ժամանակավոր կենտրոնը գտնվում է քաղաքի ավագ դպրոցին կից տարածքում՝ Շահումյան 12 հասցեով։ Սեպտեմբերի 2-ից այստեղ են անցկացվում գրանցված ուսանողների և նրանց ծնողների հետ կողմնորոշիչ հանդիպումները, իսկ սեպտեմբերի 9-ից կսկսեն ինքնուսուցման վարժանքները և դասընթացները։ Թումոն հրավիրում է Վայոց Ձորի բոլոր 12-18 տարեկան պատանիներին միանալ ծրագրին՝ ծնողների օգնությամբ գրանցվելով register.tumo.org կայքում։

Թումո Եղեգնաձորի մեկնարկով Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց Ձորի բոլոր պատանիների համար

Թումո Եղեգնաձորի բացումը հնարավոր է դարձել Թումո Հայաստան բարեգործական նախաձեռնության աջակիցների նվիրատվությունների շնորհիվ։ Նախաձեռնության նպատակն է կառուցել 16 կենտրոններից և 110 տուփերից կազմված ցանց, որտեղ շաբաթական կարող են այցելել 80,000 ուսանողներ: Թումոյի ժամանակակից կրթական ցանցն արդեն ընդգրկում է Հայաստանի հյուսիսային մարզերից ամբողջ Տավուշն ու Շիրակը և Սյունիքի մարզի հարավը: Հաջորդիվ նախատեսվում է կենտրոն բացել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Թումո Հայաստան նախաձեռնությանը կարելի է միանալ և նվիրատվություններ կատարել՝ այցելելով armenia.tumo.org կայք:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները