Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC 2025) ազգային փուլի մասնակցության հայտերը բաց են։
EWC-ն իր տեսակի մեջ ամենամեծ և ամենաբազմազան ստարտափ մրցույթներից և աջակցության ծրագրերից է։ Այն բաց է ստարտափների համար բոլոր փուլերում՝ գաղափարային, վաղ և աճի։ Մրցույթն առաջարկում է ավելի քան $4 մլն մրցանակային ֆոնդ և $250 մլն համարժեք արտոնություններ ու աջակցություն։
EWC-ն ընդգրկում է նաև անհատականացված մենթորություն, վերապատրաստման հարթակներ և գլոբալ ցանցային հնարավորություններ՝ յուրաքանչյուր մասնակցի զարգացման ուղուն համահունչ։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը շարունակում է հանդես գալ որպես Entrepreneurship World Cup (EWC) 2025 մրցույթի պաշտոնական գործընկեր Հայաստանում։
EPIC-ը արդեն երրորդ տարին է աջակցում մրցույթի ազգային փուլին՝ նպաստելով հայաստանյան ստարտափների միջազգային ճանաչմանը։ 2024-ին «Nomiq» ստարտափը հաղթեց Գլոբալ մրցույթի «Գաղափար» փուլում՝ շահելով $50,000 մրցանակ։ Սա առաջին նման հաղթանակն էր Հայաստանի համար։
Դիմել հնարավոր է մինչև հունիսի 20-ը՝ այստեղ։
Կարդացե՛ք նաև.
- Հայկական Nomiq ստարտափը հաղթել է EWC 2024 համաշխարհային եզրափակչում
- Հայտնի դարձան Հայաստանի 3 ներկայացուցիչները Ձեռներեցության համաշխարհային գավաթում