Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC 2024) ազգային փուլի մասնակցության հայտերը բաց են, հայտնում է Entrepreneurship World Cup — Armenia-ն։
Ձեռներեցության աշխարհի գավաթն իր տեսակի մեջ ամենամեծ և ամենաբազմազան ստարտափ մրցույթներից և աջակցության ծրագրերից է, որը հաղթողներին առաջարկում է կյանք փոխող մրցանակներ։ Մրցույթին արդեն մասնակցել են աշխարհի ավելի քան 200 երկրի 400 000-ից ավելի ձեռներեցներ։
Ազգային մրցույթը կանցկացնի Հայաստանի Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը։ Հաղթողները կանցնեն համաշխարհային եզրափակիչ փուլ և հնարավորություն կունենան ստանալու 1 միլիոն դոլարի չափով մրցանակ և լրացուցիչ ներդրումային հնարավորություններ։
Հատկանշական է, որ մինչ այժմ երեք հայկական ստարտափներ հայտնվել են համաշխարհային թոփ 100 ցուցակում, որոնցից մեկը հայտնվել է լավագույն 25-ում։
EWC Armenia 2024-ին կարող են մասնակցել ցանկացած փուլում գտնվող ստարտափներ։ Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 21-ն է, հայտադիմումը և լրացուցիչ մանրամասներ կգտնեք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։